Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրիասյանը / 70 կգ / դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Անդրիասյանը հաղթեց չինացի, Հյուսիսային Մակեդոնացի, ճապոնացի մրցակիցներին, ապա պարտվեց ԱՄՆ ներկայացուցչին:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրիասյանը ժամանակից շուտ հաղթեց / 12 : 1 / հնդիկ Աբհիմանյուին և իր տեղն ունեցավ պատվանդանի վրա:
Արսեն Հարությունյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի բրոնզե պարգևի համար:
Մրցումները շարունակվում են: